Եվրոպայի երկու խոշոր տերություններ՝ Ֆրանսիան և Գերմանիան, մշակում են ռազմական ծառայության բարեփոխումներ՝ Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքների ֆոնին զինուժն ամրապնդելու համար։
Ըստ Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոյեմբերի 27-ին կարող է հայտարարել 10-ամսյա կամավոր զինվորական ծառայության ներդրման մասին՝ տարեկան 10-50 հազար մարդ զորակոչելու նպատակով։ Ծառայությունը կլինի վճարովի։
Գերմանիայի կառավարությունը հաստատել է ծառայության բարեփոխումը, որը մնում է կամավոր, սակայն ներդնում է պարտադիր բուժզննում 18-ամյա քաղաքացիների համար։ Այն դեպքում, եթե կամավորների թիվը բավարար չլինի, Բունդեսթագը կարող է վիճակահանությամբ ներդնել «անհրաժեշտության զինվորական պարտականություն»։ Բարեփոխումը կքվեարկվի դեկտեմբերին։