Միջազգային

Հայ-ադրբեջանական խաղաղությունն արդեն իսկ վերափոխել է Հարավային Կովկասը. Պապուաշվիլի

Հայ-ադրբեջանական խաղաղությունն արդեն իսկ վերափոխել է Հարավային Կովկասը.  Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 66-րդ գլխավոր վեհաժողովում իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

«Խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել գետնի վրա՝ վերափոխելով Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը և բացելով հսկայական ներուժ ամբողջ Սևծովյան տարածաշրջանի համար՝ տնտեսական և կապի առումով։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական