Միջազգային

Վրաստանում չորս մարդ Է զոհվել ճանապարհաշինության ժամանակ

Վրաստանում չորս մարդ Է զոհվել ճանապարհաշինության ժամանակ

Վրաստանում չորս մարդ Է զոհվել Ցկերե գյուղի շրջանում Քվեշեթի–Կոբի ճանապարհի շինարարության ժամանակ: Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ գրունտի փլուզումը տեղի է ունեցել հենապատի կառուցման աշխատանքների ժամանակ:

«Փլուզված զանգվածի տակ են հայտնվել շինարարական ընկերության հինգ աշխատակից՝ Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Հայտնաբերվել է 4 զոհի մարմին, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ 

Շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնակարգերի և չափորոշիչների պահպանման վերաբերյալ հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ  Քվեշեթի–Կոբի՝ Արևելք-Արևմուտք ճանապարհը Վրաստանում երբև իրականացվող ամենամասշտաբային նախագծերից է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական