ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցցանցի էջում գրառում է արել, որտեղ թաքնված լավատեսություն է հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։
«Իսկապե՞ս հնարավոր է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվում։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հնարավոր է, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենում»,- գրել է ԱՄՆ նախագահը։