ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Նիկոլաս Մադուրոյի ծննդյան օրը Վենեսուելայի մայրաքաղաքի վրա թռուցիկներ գցելու հնարավորությունը: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թռուցիկների վրա կարող է զետեղվել տեղեկատվություն Վենեսուելայի նախագահի ձերբակալությանն օգնելու համար 50 մլն դոլարի չափով պարգևատրման մասին: Այս գործողության նպատակը կլինի Մադուրոյին նախագահի պաշտոնից հեռացնելը։
Վաշինգտոնը նախկինում օգտագործել է թռուցիկները որպես հոգեբանական ճնշում Իրաքի իշխանությունների վրա՝ 2003 թվականին երկիր ներխուժելուց առաջ: