Միջազգային

Բայրամովն ու Ջալալզադեն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բայրամովն ու Ջալալզադեն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի ԱԳ նախարարը Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Նշվել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այս տարի Ադրբեջան կատարած երկու այցերը լրացուցիչ խթան են հաղորդել կապերի զարգացմանը։

Կողմերը քննարկել են քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր կարևոր դեր են խաղում տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական