Ժնևում՝ ամերիկա-ուկրաինական բանակցություններում, խաղաղության ծրագրի դրույթների մեծ մասը համաձայնեցվել է, և վիճելի կետերի զգալի մասը վերջնականապես քննարկվել է. հաղորդում է RBC-Ukraine-ն։
Ըստ պարբերակամնի, փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցվել են, իսկ վիճելիները մասամբ փոփոխվել են։
Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Զապորոժյեի ատոմակայանի, բանտարկյալների փոխանակման ձևաչափի և դատապարտյալների վերադարձի հարցերը առաջ են շարժվել։
Տարածքներին և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ երաշխիքներին վերաբերող դրույթները մնում են նախագահների վերջնական հաստատման ենթակա։
«Նախագծի» ամենաբարդ կողմերից մեկը մնում է ուկրաինական զորքերի՝ Դոնեցկի մարզից դուրսբերման պահանջը։
Աղբյուրների տվյալներով՝ հենց այս թեմաներն են այժմ դրված Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի անձնական բանակցությունների մակարդակի վրա, որոնք կարող են տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ շաբաթ։