Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վաղը հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա ասել է, որ պատրաստվում է քննարկել հացահատիկային միջանցքի վերաբացման հարցն ու Ուկրաինայում հակամարտության դադարեցման խնդիրը։
«Ես ուզում եմ վաղը հարցնել պարոն Պուտինին, թե ինչ կարող ենք անել հացահատիկային միջանցքը վերաբացնելու և այս հակամարտությանը վերջ տալու համար», - ասել է Էրդողանը Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։