Միջազգային

Արդյունավետ հանդիպում ունեցանք ամերիկյան պատվիրակության հետ․ Երմակ

Արդյունավետ հանդիպում ունեցանք ամերիկյան պատվիրակության հետ․ Երմակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնաբանել է Ժնևում ընթացող բանակցությունները.

«Մենք շատ արդյունավետ առաջին հանդիպում ունեցանք պատվարժան ամերիկյան պատվիրակության հետ։

Մենք գերազանց առաջընթաց ենք գրանցել և առաջ ենք շարժվում դեպի արդար և երկարատև խաղաղություն։

Երկրորդ հանդիպումը կկայանա այսօր, շուտով, որտեղ մենք կշարունակենք համատեղ առաջարկությունների վրա աշխատել մեր եվրոպացի գործընկերների մասնակցությամբ», - գրել է Անդրեյ Երմակը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական