Իսրայելի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Բեյրութում «Հըզբոլլահի» շտաբի պետ Ալի Թաբթաբայի սպանությունը։
«IDF-ը հայտարարում է, որ այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 23-ին, Բեյրութի տարածքում ավիահարված է հասցվել, որի արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի պետ, ահաբեկիչ Հայսամ Ալի Թաբթաբայը», - հաղորդել է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը։
Նշվում է, որ Թաբթաբայը «Հեզբոլլահի» առանցքային «գործակալ և վետերան էր»։ Նա միացել է շարժմանը 1980-ականներին և այդ ժամանակվանից ի վեր զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և «Հըզբոլլահի» գործողությունների ղեկավարում Սիրիայում։