Միջազգային

Լուկաշենկոն ներում է շնորհել 31 ուկրաինացու և 2 քահանայի

Լուկաշենկոն ներում է շնորհել 31 ուկրաինացու և 2 քահանայի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունների շրջանակում ներում է շնորհել 31 ուկրաինացու, ովքեր Բելառուսումում հանցագործություններ են կատարել։ Այս մասին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը։ 

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում՝ ուկրաինական կողմի խնդրանքով, հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի դրսևորում, նախագահը ներում է շնորհել մեր երկրի տարածքում քրեական հանցագործություններ կատարած Ուկրաինայի 31 քաղաքացու։ Նրանք հենց հիմա հանձնվում են ուկրաինական կողմին», - պարզաբանել է մամուլի քարտուղարը։

Էյսմոնտը մեկնաբանել է Բելառուսի նախագահի կողմից երկու կաթոլիկ քահանայի ներում շնորհելը։

«Պետության ղեկավարը ներում շնորհեց երկու կաթոլիկ քահանայի՝ Անջեյ Յուխնևիչին և Հենրիկ Օկոլոտովիչին, որոնք դատապարտվել էին պետության դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու, ինչպես նաև այլ հանցագործությունների համար։ Այս որոշումը կայացվել է Հռոմի պապ Լեւոն XIV-ի խնդրանքով՝ որպես բարի կամքի դրսևորում՝ առաջնորդվելով ողորմածության և մարդասիրության սկզբունքներով, հաշվի առնելով դատապարտված անձանց առողջությունը, ինչպես նաև Բելառուսի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունները զարգացնելու նպատակով»,- ասել է նա։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական