Միջազգային

Ռուբիոն և Ուիթքոֆֆը կմասնակցեն Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններին

Ռուբիոն և Ուիթքոֆֆը կմասնակցեն Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը կմասնակցեն կիրակի օրը Ժնևում կայանալիք բանակցություններին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը վաղը կմիանան Ժնևում կայանալիք բանակցություններին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հավելել է, որ բանակցությունների նպատակը կլինի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ համաձայնության գալը։ ԱՄՆ պաշտոնյան նաև պարզաբանել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը և նրա թիմը արդեն ժամանել են Ժնև՝ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խաղաղության հասնելու հաջորդ քայլերը քննարկելու համար։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական