Արկտիկական ներխուժումը հասել է Միջերկրական ծովի ափերին. հարավային Ֆրանսիայում, Բալեարյան կղզիներում և Ալժիրում այսօր ջերմաստիճանը կնվազի մինչև նորմայից 20°C-ով ցածր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այս անսովոր ցուրտ եղանակի պատճառը թուլացող բևեռային պտտահողմն (հզոր քամիների օղակներ, որոնք պտտվում են Հյուսիսային բևեռի շուրջ՝ Երկրի մակերևույթից 20-50 կմ բարձրության վրա) է։ Մինչդեռ ուժեղ բևեռային պտտահողմն է պահում ցուրտը բևեռներում, թույլ պտտահողմը թույլ է տալիս ցրտին թափանցել ավելի հարավային լայնություններ։
Այս տարի թուլացող բևեռային պտտահողմի առաջին նշանները ի հայտ եկան անսովոր վաղ՝ դեռևս հոկտեմբերի վերջին։ Մասնագետները կարծում են, որ սա կարող է հանգեցնել ավելի ցուրտ ձմռան Եվրոպայում»,- գրել է նա։