Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ղազախստանը աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը տրանսպորտի և տարանցման ոլորտում։ Մենք նաև հաստատում ենք մեր հետաքրքրությունը «Խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի TRIPP» նախագծին մասնակցելու հարցում։ Այս ռազմավարական միջանցքների կապը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու և Հյուսիս-Հարավ միջանցքի հետ բխում է երկու երկրների շահերից»,- հայտարարել է Ղազախստանի ղեկավարը։