Միջազգային

Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը

Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը

Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրն ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի քննարկել, միայն ընդհանուր առմամբ է ներկայացրել։ Դա տեղի է ունեցել Ալյասկայում հանդիպումից առաջ։ Այդ ժամանակ Ռուսաստանը հաստատել է, որ չնայած դժվարություններին՝ համաձայն է ԱՄՆ կարգավորման առաջարկների հետ։

ԱՄՆ-ն խնդրել է ՌԴ-ին ընդունել որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանը համաձայնվել է ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման իր մոտեցման մեջ։ Ալյասկայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է իր քայլերը` Ուկրաինայի մերժման պատճառով։

«ԱՄՆ-ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը»,- ասել է Պուտինը։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական