Ամերիկյան Politico-ի տվյալներով՝ եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները մերժել են Դոնալդ Թրամփի նոր խաղաղության առաջարկը՝ այն որակելով որպես «Պուտինի ցանկությունների ցուցակ» և անհամաչափորեն նպաստող Մոսկվային։
Եվրոպական մայրաքաղաքներում դժգոհություն է առաջացրել նաև այն, որ նրանք դուրս են մնացել առաջարկի մշակման գործընթացից։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ նախաձեռնության պայմանները «ակնհայտորեն թելադրված են Ռուսաստանից» և չեն կարող բերել կայուն խաղաղություն։
Եվրոպացի դիվանագետներն ու պաշտոնյաները մտահոգ են, որ Վաշինգտոնը փորձում է Կիևին «վատ գործարք» պարտադրել, հատկապես այն պահին, երբ Ուկրաինան ճնշման տակ է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ՝ ներքին սկանդալների ֆոնին։ Politico-ն գրում է, որ առաջարկը լայնորեն ընկալվել է որպես անհաջող և անարդար՝ ուժեղացնելով եվրոպական դժգոհությունը ԱՄՆ քայլերից։