Միջազգային

Ռուսաստանի՝ Կուպյանսկը և Յամպոլը գրավելու մասին պնդումները կեղծ են. Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանի՝ Կուպյանսկը և Յամպոլը գրավելու մասին պնդումները կեղծ են. Ուկրաինայի ԳՇ

Կուպյանսկը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքում և նրա շրջակայքում շարունակվում են հակադիվերսիոն գործողությունները և հատուկ գործողությունները՝ քաղաք ներթափանցած թշնամու դիվերսիոն և հետախուզական խմբերի որոնման և ոչնչացման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբը՝ արձագանքելով նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններին։

«Նմանատիպ իրավիճակ է նաև Յամպոլի հետ։ Մեր զորքերը շարունակում են որոնողական և հարվածային գործողությունները քաղաքի մոտակայքում», - ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբը նաև հերքել է Ռուսաստանի պնդումները «Վովչանսկի 80%-ը և Պոկրովսկի 70%-ը գրավելու» մասին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական