Միջազգային

Ուղիղ չվերթներ Երևանի և Աստանայի միջև

Ուղիղ չվերթներ Երևանի և Աստանայի միջև

Ղազախստանն ու Հայաստանը քննարկում են երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման հնարավորությունը. հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։ 

«Ուղիղ չվերթներ մի ժամանակ ունեցել ենք, հիմա ժամանակավորապես դադարեցրել ենք։ Բանն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է՝ 1248 դոլար արժե 1 տոննա ավիակերոսինը, 65 դոլար՝ մեկ անձի համար: Հիմա խոսքը գնում է այն մասին, որ դա ինչ-որ կերպ սուբսիդավորվի։ Այս պայմաններով և Scat- ը, և FlyArystan-ը պատրաստ են թռիչքներ բացել», - ասել է Ժումանգարինը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական