Միջազգային

Թրամփը մինչև հինգշաբթի ժամանակ է տվել Զելենսկիին

Թրամփը մինչև հինգշաբթի ժամանակ է տվել Զելենսկիին

Հաջորդ հինգշաբթին Ուկրաինայի համար ճիշտ ժամանակն է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պայմանագրի նախագծին համաձայնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Նա հայտարարել է, որ Ուկրաինան տարածքներ է կորցնում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում շարունակել պատերազմը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով շատ հզոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ։

«Ո՛չ, ո՛չ... շատ հզոր պատժամիջոցներ... Դրանք շատ շուտով ուժի մեջ են մտնելու, և դրանք շատ հզոր են, շատ հզոր»,- ասել է Թրամփը Fox News Radio-ի եթերում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական