Միջազգային

Հրապարակվել է ռուս-ուկրաինական խաղաղության՝ ԱՄՆ ներկայացրած ծրագիրը

Հրապարակվել է ռուս-ուկրաինական խաղաղության՝ ԱՄՆ ներկայացրած ծրագիրը

Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են ռուս-ուկրաինական խաղաղության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Մասնավորապես, CNN-ը գրում է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի զիջումների գնալ, ներկայացված պլանի որո կետեր կարող են փոխվել։ Radar Armenia-ն ներկայացնում է այդ կետերը։

1. Ուկրաինայի ինքնիշխանությունը կհաստատվի։

2. Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև կկնքվի ամբողջական և համապարփակ չհարձակման համաձայնագիր։ Վերջին 30 տարիների բոլոր անորոշությունները կհամարվեն կարգավորված։

3. Սպասվում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, իսկ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի։

4. ԱՄՆ-ի միջնորդությամբ կանցկացվի Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսություն՝ անվտանգության բոլոր հարցերը լուծելու, դեէսկալացիայի պայմաններ ստեղծելու, գլոբալ անվտանգությունն ապահովելու և ապագա տնտեսական համագործակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

5. Ուկրաինան կստանա հուսալի անվտանգային երաշխիքներ։

6. Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կսահմանափակվի՝ 600.000 մարզ կլինի։

7. Ուկրաինան սահմանադրությամբ կհաստատի, որ չի միանալու ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն իր կանոնադրությունում կներառի դրույթ, որ Ուկրաինան ապագայում չի ընդունվի։

8. ՆԱՏՕ-ն կհամաձայնի զորքեր չտեղակայել Ուկրաինայում։

9. Եվրոպական կործանիչները կտեղակայվեն Լեհաստանում։

10. ԱՄՆ-ի երաշխիքներ.

   - ԱՄՆ-ն կստանա փոխհատուցում երաշխիքի դիմաց։

   - Եթե Ուկրաինան հարձակվի Ռուսաստանի վրա՝ կկորցնի երաշխիքը։

   - Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա՝ կվերականգնվեն բոլոր գլոբալ պատժամիջոցները, կչեղարկվի տարածքների ճանաչումը և համաձայնագրի բոլոր այլ առավելությունները, ինչպես նաև կտրվի վճռական համակարգված ռազմական պատասխան։

   - Եթե Ուկրաինան առանց պատճառի հրթիռ արձակի Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ՝ երաշխիքը կդառնա անվավեր։

11. Ուկրաինան կպահպանի ԵՄ անդամակցության իրավունքը և կստանա կարճաժամկետ նախընտրելի մուտք եվրոպական շուկա՝ մինչև անդամակցության հարցի քննարկումը։

 

12. Ուկրաինայի վերականգնման հզոր գլոբալ փաթեթ.

   - Ուկրաինայի զարգացման ֆոնդի ստեղծում՝ ներդրումներ արագ աճող ոլորտներում (տեխնոլոգիաներ, տվյալների մշակման կենտրոններ, արհեստական բանականություն)։

   - ԱՄՆ-Ուկրաինա համատեղ աշխատանք՝ գազային ենթակառուցվածքների վերականգնման, զարգացման և շահագործման ուղղությամբ։

   - Պատերազմից տուժած տարածքների, քաղաքների և բնակելի շրջանների վերակառուցում և արդիականացում։

   - Ենթակառուցվածքների զարգացում։

   - Օգտակար հանածոների և բնական ռեսուրսների արդյունահանում։

   - Համաշխարհային բանկի հատուկ ֆինանսավորման փաթեթ՝ գործընթացն արագացնելու համար։

13. Ռուսաստանի վերաինտեգրում համաշխարհային տնտեսության մեջ.

   - Պատժամիջոցների փուլային և անհատական հանում։

   - ԱՄՆ-Ռուսաստան երկարաժամկետ տնտեսական համագործակցության համաձայնագիր՝ էներգետիկա, ռեսուրսներ, ենթակառուցվածքներ, ԱԲ, Արևմտյան Արկտիկայի հազվագյուտ հողամետաղներ և այլն։

   - Ռուսաստանի վերադարձ G8։

14. Սառեցված ակտիվների օգտագործում.

   - 100 մլրդ դոլար ռուսական սառեցված ակտիվներ՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ Ուկրաինայի վերականգնման համար (ԱՄՆ-ն կստանա 50% շահույթ)։

   - Եվրոպան կավելացնի 100 մլրդ դոլար։ Եվրոպական սառեցված ակտիվները կազատվեն։

   - Մնացած ռուսական ակտիվները՝ առանձին ամերիկա-ռուսական ներդրումային ֆոնդում՝ համատեղ նախագծերի համար և հակամարտության վերադարձը կանխելու մոտիվացիա ստեղծելու նպատակով։

15. ԱՄՆ-Ռուսաստան համատեղ աշխատանքային խումբ անվտանգության հարցերով՝ համաձայնագրի կատարման ապահովման համար։

16. Ռուսաստանը օրենսդրությամբ կհաստատի չհարձակման քաղաքականություն Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ։

17. ԱՄՆ-Ռուսաստան համաձայնություն՝ միջուկային զենքի չտարածման և վերահսկման պայմանագրերի երկարաձգման մասին, ներառյալ START-1-ը։

18. Ուկրաինան կմնա չմիջուկային պետություն՝ համաձայն համապատասխան միջազգային պայմանագրի։

19. Զապորոժյան ԱԷԿ-ը կգործարկվի ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ, էլեկտրաէներգիան կբաժանվի 50/50։

20. Երկու երկրներում կմտցվեն կրթական ծրագրեր՝ հանդուրժողականության, ռասիզմի և նախապաշարմունքների վերացման ուղղությամբ.

   - Ուկրաինան կընդունի ԵՄ կանոնները կրոնական հանդուրժողականության և լեզվական փոքրամասնությունների պաշտպանության մասին։

   - Կչեղարկվեն բոլոր խտրական միջոցները, կերաշխավորվեն ուկրաինական և ռուսական ԶԼՄ-ների ու կրթության իրավունքները։

   - Նացիստական գաղափարախոսությունը և գործունեությունը կարգելվեն։

21. Տարածքային կարգավորում.

   - Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը կճանաչվեն de facto ռուսական (ներառյալ ԱՄՆ-ի կողմից)։

   - Խերսոնը և Զապորոժիեն կ«սառեցվեն» շփման գծով (de facto ճանաչում)։

   - Ռուսաստանը կհրաժարվի հինգ շրջաններից դուրս գտնվող այլ վերահսկվող տարածքներից։

   - Ուկրաինական ուժերը կդուրս բերվեն Դոնեցկի մարզի այն մասից, որն այժմ վերահսկում են. այդ գոտին կդառնա չեզոք ապառազմականացված բուֆերային գոտի՝ միջազգայնորեն ճանաչված որպես ՌԴ տարածք (ռուսական զորքերը չեն մտնի այնտեղ)։

22. Տարածքային համաձայնագրերը չեն կարող փոխվել ուժով. խախտման դեպքում անվտանգության երաշխիքները չեն գործի։

23. Ռուսաստանը չի խոչընդոտի Դնեպրի առևտրային օգտագործմանը և կհամաձայնեցվի հացահատիկի ազատ տեղափոխումը Սև ծովով։

24. Հումանիտար կոմիտե.

   - Գերիների և դիակների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց»։

   - Քաղաքացիական կալանավորների և պատանդների վերադարձ, ներառյալ երեխաները։

   - Ընտանիքների վերամիավորման ծրագիր։

   - Զոհերի տառապանքների թեթևացում։

25. Ուկրաինան ընտրություններ կանցկացնի 100 օրյա ժամկետում։

26. Լիակատար ամնեստիա պատերազմի ընթացքում կատարված գործողությունների համար և հրաժարում հետագա պահանջներից։

27. Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ. կվերահսկվի Թրամփի ղեկավարած Խաղաղության խորհրդի կողմից. խախտումների համար՝ պատժամիջոցներ։

28. Հաշտության հասնելուց հետո հրադադարը կմտնի ուժի մեջ անմիջապես։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական