Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք:
Այս այցն իրականացվում է ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևան կատարած այցի։
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: