Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային ինչ անվտանգության երշախքիներ է տալիս (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

ԱՄՆ-ն Ուկրաինային ինչ անվտանգության երշախքիներ է տալիս (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային է ներկայացրել խաղաղության նոր ծրագիր, որի համաձայն՝ Կիևը կստանա աննախադեպ անվտանգային երաշխիքներ՝ մոդելավորված ՆԱՏՕ-ի հոդված 5-ի սկզբունքով: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին:

Ինչ է առաջարկում Թրամփը

Փաստաթղթում ամրագրվում է. եթե Ռուսաստանը կրկին «զգալի, կանխամտածված և շարունակական զինված հարձակում» գործի Ուկրաինայի վրա՝ խախտելով համաձայնեցված զինադադարի գիծը, դա կդիտարկվի որպես «տրանսատլանտյան համայնքի խաղաղության և անվտանգության սպառնալիք»: Այդ դեպքում ԱՄՆ-ն և եվրոպական դաշնակիցները կպարտավորվեն համապատասխան արձագանքել՝ ներառյալ ռազմական ուժի կիրառմամբ:

  • Երաշխիքը տրվում է սկզբում 10 տարի ժամկետով, հետագայում կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
  • Փաստաթղթի վրա ստորագրելու տողեր նախատեսված են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար:
  • Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է փաստաթղթի իսկությունը և նշել, որ Ռուսաստանին արդեն տեղեկացրել են դրա մասին, սակայն անհայտ է՝ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը վերջնականապես պարտադիր կլինի, թե ոչ:

Ինչու է սա կարևոր

Վոլոդիմիր Զելենսկու ամենակարևոր նպատակը խաղաղության բանակցություններում միշտ եղել է հենց ամուր անվտանգային երաշխիքներ ստանալը: Հիմա Կիևն առաջին անգամ ձեռքում ունի գրավոր առաջարկ, որը, ըստ Սպիտակ տան պաշտոնյաների, «մեծ հաղթանակ է Զելենսկու և Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության համար»:

Հաղորդվում է, որ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը շաբաթվա վերջին քննարկել է առաջարկվող անվտանգության երաշխիքները Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ, և փաստաթուղթը հինգշաբթի օրը գրավոր հանձնվել է Զելենսկուն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական