Միջազգային

Ներկայիս առաջնագիծը պետք է լինի քննարկումների մեկնարկային կետը. Մերց, Մակրոն, Սթարմեր, Զելենսկի

Ներկայիս առաջնագիծը պետք է լինի քննարկումների մեկնարկային կետը. Մերց, Մակրոն, Սթարմեր, Զելենսկի

Ուկրաինայի ներկայիս առաջնագիծը պետք է լինի տարածքային ցանկացած քննարկման «մեկնարկային կետը», հայտարարել են Մերցը, Մակրոնը և Սթարմերը Զելենսկու հետ զրույցից հետո։

Նրանք նաև ողջունել են պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ ջանքերը և պատրաստ են Ուկրաինային տրամադրել հավաստի անվտանգության երաշխիքներ։

Նրանք նաև ընդգծել են, որ եվրոպական երկրների, ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հաստատումը կամ դաշնակիցների միջև կոնսենսուս։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ եվրոպացի գործընկերները, Զելենսկու հետ, մերժել են պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ ծրագրի հիմնական առաջարկները։

Մերցը, Մակրոնը և Սթարմերը համաձայնել են Զելենսկու հետ, որ Ուկրաինայի զինված ուժերը չպետք է կրճատվեն։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն սպառնացել է կրճատել զենքի մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինային, եթե երկիրը չստորագրի համաձայնագիրը մինչև նոյեմբերի 27-ը։

The Telegraph-ը էլ ընդգծում է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կառաջարկի ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներ՝ որպես Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ծրագրի մաս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական