Միջազգային

Այլընտրանք չունենք․ Իրանի նախագահը՝ մայրաքաղաքի տեղափոխման մասին

Այլընտրանք չունենք․ Իրանի նախագահը՝ մայրաքաղաքի տեղափոխման մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ անհրաժեշտ է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից՝ գերբնակեցման և ջրի պակասի պատճառով, հինգշաբթի օրը հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը։

«Մենք այլընտրանք չունենք։ Սա անհրաժեշտություն է»,- հայտարարել է նա և բացատրել, որ եթե Թեհրանի բնակչությունը շարունակի աճել, անհնար կլինի ջրով ապահովել բոլոր բնակիչներին։

Իրանի նախագահն ընդգծել է, որ ջրի պակասը խնդիր է ոչ միայն Թեհրանի, այլև Իրանի մի քանի նահանգի համար։

Վերջին հինգ տարիների ընթացքում Իրանում տեղումների քանակը կայուն նվազել է։ Տեղական օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ այս տարի Թեհրանում տեղումների քանակը 40%-ով ցածր է նորմայից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական