Միջազգային

Պուտինն Ուկրաինայի կառավարությանն անվանել է հանցավոր կազմակերպություն

Պուտինն Ուկրաինայի կառավարությանն անվանել է հանցավոր կազմակերպություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է հատուկ ռազմական գոտու «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետերից մեկը։ 

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը չի տալիս իր զորքերին հանձնվելու հրաման։

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն այդպիսին չէ։ Նա Կիևի իշխանություններին անվանել է «իշխանությունը զավթած հանցավոր խումբ»։

«Ուկրաինացի զինվորներին պետք է հնարավորություն տրվի վայր դնել զենքերը և հանձնվել»,- ասել է նա։ 

Գերասիմովը զեկուցել է նաև Կուպյանսկի ազատագրման մասին։ Կուպյանսկի ազատագրումից հետո «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Օսկոլ գետի ձախ ափին գտնվող կազմավորումները, հայտնել է Գերասիմովը։ Վովչանսկի ավելի քան 80%-ն ազատագրվել է, հայտնել է նա։

«Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի 13 բնակավայրեր և ընդլայնում են իրենց վերահսկողությունն այդ շրջաններում։ Նոյեմբերի 1-ից «Արևելք» խմբավորումը ազատագրել է ավելի քան 230 քառակուսի կիլոմետր Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում»,- հայտնել է Գերասիմովը։

Նրա խոսքով՝ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կոստյանտինովկայի արևելյան և հարավարևելյան մասերը։ Իվանպիլյայի ազատագրումն ավարտվում է, և խումբը առաջ է շարժվում Կլեբան-Բիկի ջրամբարից դեպի հյուսիս։

«Արևմուտք» խմբի հրամանատարը հայտնել է Կրասնի Լիմանի ուղղությամբ առաջխաղացման մասին։ Խումբը ազատագրել է Պետրոպավլիվկան և կռվում է Կուչերովկայի, Կուրիլովկայի և Կուպյանսկ-Ուզլովայայի համար։

Պուտինը հայտարարել է, որ հատուկ գործողության բոլոր նպատակները պետք է իրականացվեն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական