Միջազգային

Հայաստանին ուղղորդում են գնալ Մոլդովայի և Ուկրաինայի ճանապարհով․ Զախարովա

Հայաստանին ուղղորդում են գնալ Մոլդովայի և Ուկրաինայի ճանապարհով․ Զախարովա

Հայաստանին ուղղորդում են գնալ Մոլդովայի և Ուկրաինայի ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա գնահատմամբ՝ Մոլդովան և Ուկրաինան եվրաինտեգրման «հակագովազդ» են դարձել։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Արևմուտքի ապակառուցողական քայլերը Հարավային Կովկասում վերջին շրջանում ավելի են ակտիվացել։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում՝ օգտագործելով դրամաշնորհային ծրագրեր, քաղաքական ճնշումներ և տեղեկատվական մանիպուլյացիաներ, ինչի միջոցով փորձում է պարտադրել նեոլիբերալ օրակարգ և խթանել հակառուսական տրամադրություններ հասարակության մեջ։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական