Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես ստացել է ԱՄՆ-ի կողմից մշակված խաղաղության ծրագրի նախագիծը, հայտարարել է Զելենսկու գրասենյակը։
Ակնկալվում է, որ Զելենսկին առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի առկա դիվանագիտական հնարավորությունները և խաղաղության համար անհրաժեշտ հիմնական կետերը։
«Ուկրաինան տարեսկզբից աջակցել է նախագահ Թրամփի առաջարկներին՝ արյունալի հակամարտությունն ավարտելու համար։ Պատրաստ ենք կառուցողականորեն աշխատել ամերիկյան կողմի, ինչպես նաև մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ, որպեսզի արդյունքը լինի խաղաղությունը»,- ասվում է հաղորդագրությունում։