Ռուսական հարվածից տուժած Ուկրաինական Տերնոպոլ քաղաքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Առավոտվա դրությամբ զոհերի և վիրավորների մասին տվյալները չեն փոխվել։
«Հարվածը 26 մարդու կյանք է խլել, նրանց թվում՝ 3 երեխա։ Վիրավորվել է 93 մարդ, այդ թվում՝ 18 երեխա։ 46 մարդ փրկվել է», - ասված է Ուկրիանայի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։