Միջազգային

Առավոտյան Փարիզի մի հատվածը մնացել է առանց լույսի

Առավոտյան Փարիզի մի հատվածը մնացել է առանց լույսի

Այսօր առավոտյան՝ ժամը 05:38-ին (Հայաստանի ժամանակով 08:38), Փարիզի մի քանի թաղամասեր մնացել են առանց էլեկտրականության։ Ֆրանսիական RTE էլեկտրացանցի օպերատորը հայտնել է, որ խափանումը տեղի է ունեցել Իսի-լե-Մուլինոյի (Issy-les-Moulineaux) ենթակայանում՝ մայրաքաղաքի հարավ-արևմտյան արվարձանում։

Առաջին պահին առանց լույսի է մնացել մոտ 170 000 տնային տնտեսություն։ Խափանումը կարճ ժամանակով կանգնեցրել է նաև մետրոյի և արվարձանային գնացքների մի մասը։

Էլեկտրամատակարարումը շատ արագ վերականգնվել է. մինչև ժամը 09:50-ն ընդամենը 2600 տնային տնտեսություն է մնացել առանց էլեկտրականության։ Enedis ընկերությունը խոստացել է, որ մինչև 11:00-ն (Հայաստանի ժամանակով) էլեկտրականությունը լիովին կվերականգնվի բոլորի մոտ։

Խափանման ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ, հետաքննություն է ընթանում։ RTE-ի ներկայացուցիչը հաստատել է, որ դա «տեխնիկական միջադեպ» է եղել, այլ ոչ թե կիբերհարձակում կամ արտաքին գործոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական