ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) բարձրաստիճան պաշտոնյաների խումբը, գլխավորությամբ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլի, ժամանել է Կիև՝ «պատերազմի ավարտի ջանքերը քննարկելու» համար։ Թիմը նախատեսում է հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին գրում է BBC-ն։
Այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ շրջանառվում են լուրեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից մշակված խաղաղության նոր ծրագրի մասին։
Դրիսքոլի թիմի ժամանումը Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ամենաբարձրաստիճան ռազմական պաշտոնիայի պաշտոնական այցն է երկիր։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկումները կենտրոնացել են «պատմական պաշտպանական համաձայնագրերը» կյանքի կոչելու հաջորդ քայլերի վրա։