Միջազգային

Թրամփի հատուկ բանագնացի կարող է լքել պաշտոնը

Թրամփի հատուկ բանագնացի կարող է լքել պաշտոնը

«Ռոյթերս»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը իր շրջապատում հայտարարել է, որ նախատեսում է հունվարին լքել վարչակազմը։ Նրա հեռանալը Կիևի համար նշանակելու է կարևոր աջակցողի կորուստ։

Քելլոգի հեռանալը Կիևում ընդունվելու է դժգոհությամբ։ Պաշտոնաթող լեյտենանտ-գեներալը եվրոպացի դիվանագետների, այդ թվում՝ ուկրաինացի ներկայացուցիչների շրջանում, համարվում էր այն գործիչը, որը պատրաստ էր լսել նրանց մտահոգությունները մի վարչակազմում, որը որոշ հարցերում հակակշռում էր Մոսկվայի դիրքորոշմանը։

«Ռոյթերս»-ը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որ Կիևը պետք է ընդունի Վաշինգտոնի առաջարկած պատերազմի ավարտի շրջանակային փաստաթուղթը։

Այն ենթադրում է, որ Ուկրաինան զիջի որոշ տարածքներ և հրաժարվի իր զինատեսակների մի մասից։ Փաթեթում ներառված է նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի նվազեցում, ինչը Կիևի համար կնշանակի չափազանց լուրջ հետընթաց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական