Միջազգային

Թրամփը հաստատել է 28 կետանոց խաղաղության ծրագիրը

Թրամփը հաստատել է 28 կետանոց խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որի նպատակն է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։ Ինչպես փոխանցում է NBC News-ը, առաջարկը մշակվել է վարչակազմի մի շարք բարձրագույն ներկայացուցիչների՝ Սթիվ Վիթքոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ՝ Ռուսաստանի հատուկ որակավորված դեսպան Քիրիլ Դմիտրիևի հետ քննարկումների ընթացքում։ Ուկրաինան այս գործընթացին չի մասնակցել։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ ծրագիրը հիմնված է անվտանգության երաշխիքների տրամադրման վրա երկու կողմերի համար, սակայն մանրամասները դեռևս չեն հրապարակվում և կարող են փոփոխվել։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
4
գնահատական