Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ռուսական ռազմական ագրեսիան դադարեցնելու ծրագրի շրջանակներում ցանկացած ջանքերի, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը:
Միայն այդ դեպքում է հնարավոր Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի հաջողությունը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր ջանքերի մասին հաղորդագրությունները:
«Մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմում կա մեկ ագրեսոր և մեկ զոհ։ Մենք չենք լսել ռուսական կողմից որևէ զիջման մասին։ Եթե Ռուսաստանը իսկապես խաղաղություն էր ուզում, կարող էր որոշ ժամանակ առաջ համաձայնվել անվերապահ հրադադարի»,- ասել է նա։
ԵՄ խորհրդի նիստից առաջ նա ընդգծել է, որ Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու ցանկացած ջանք: