Ուկրաինան պատրաստ է աշխատել ցանկացած բովանդակային ձևաչափերով, որոնք կարող են արդյունք տալ։ Այս մասին տելեգրամի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո։
«Նախագահ Էրդողանն այսօր առաջարկեց զրույցի ձևաչափեր, որոնց ես աջակցեցի, և մեզ համար կարևոր է, որ Թուրքիան պատրաստ լինի ապահովել անհրաժեշտ հարթակը։ Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած այլ բովանդակային ձևաչափերով, որոնք կարող են արդյունքներ տալ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Զելենսկու՝ արյունահեղությունը դադարեցնելու և երկարատև խաղաղության համար գլխավորը համակարգված աշխատանքն է բոլոր գործընկերների հետ, և որ ամերիկյան ղեկավարությունը մնա արդյունավետ, ուժեղ և մոտեցնի երկարատև խաղաղություն, որը կապահովի մարդկանց անվտանգությունը։