Եվրոպական Միությունը կշարունակի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և փոխադարձ զարգացման հասնելու ճանապարհին։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն «X»-ի իր էջում։
«Ես ավարտել եմ բարձր մակարդակի, ինտենսիվ և կարևոր խորհրդակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 18-19-ը Երևանում։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և կառավարության այլ պաշտոնյաների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, մարդասիրական հարցերի, կապի և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խորը և մանրամասն մտքերի փոխանակման համար։ Ես նաև գոհ էի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներից։ Եվրոպական Միությունը աջակցում է մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տարածաշրջանում լիակատար խաղաղության և առաջընթացի հասնելու ճանապարհին», - գրել է նա։