Միջազգային

Թրամփը ստորագրել է Էփշտեյնի փաստաթղթերը հրապարակելու օրենքը

Թրամփը ստորագրել է Էփշտեյնի փաստաթղթերը հրապարակելու օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հայտարարել է, որ ստորագրել է Էփշտեյնի փաստաթղթերը հրապարակելու վերաբերյալ օրենքը։

Օրենքը պարտադրում է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հրապարակել մանկապղծության համար մեղադրված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի ֆայլերը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 30 օրյա ժամկետում կհրապարակի Ջեֆրի Էփշտեյնի գործի քննչական նյութերը. հայտարարել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Թրամփի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր. նա կոչ էր արել Ներկայացուցիչների պալատին ընդունել այն օրենքը, որի ընդունումը իր վարչակազմը ամիսներ շարունակ փորձում էր հետաձգել կամ կանխել։

ԱՄՆ Սենատն առանց փոփոխությունների հաստատել է Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի ընդունած օրենքը։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը գաղտնի ճնշում է գործադրել սենատորների վրա՝ հետաձգելու Ջեֆրի Էփշտեյնի գործի քննչական նյութերի հրապարակման քվեարկությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական