ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին՝ վերհիշելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հեռախոսազանգը։
«Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»։
Եվ ես ասացի. «Մի անհանգստացեք, թողեք ես լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»»,- պատմել է ԱՄՆ նախագահը։