Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հանդիպմանը հիշեցրել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ընդգծել ռազմավարական գործընկերության ամրապնդման համար համատեղ ջանքերի կարևորությունը:
Բայրամովը նշել է Բաքվի շահագրգռվածությունը «Թրամփի երթուղով» աշխատանքներն արագացնելու հարցում։
Քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օրակարգը, ինչպես նաև՝ առաջիկա ժամանակահատվածում երկկողմ և բազմակողմ հարթակների շրջանակներում գործողությունների ուղղությունները։