Միջազգային

Վրաստանը Եվրոպայում առաջինն է մահացու ՃՏՊ-ների թվով

Վրաստանը Եվրոպայում առաջինն է մահացու ՃՏՊ-ների թվով

Վրաստանը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների թվով, հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ 

Նրա խոսքով՝ երկրում ՃՏՊ-ների հետևանքով տարեկան 100 հազար բնակչի հաշվով մահանում է 11 մարդ, ինչը հինգ անգամ գերազանցում է եվրոպական լավագույն ցուցանիշը:

Անցած տարի Վրաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել էր 444 մարդ, իսկ 7587-ը վիրավորվել էին: Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 345 մարդ, իսկ ավելի քան 6 հազար մարդ վնասվածքներ է ստացել։

«Վթարների և վնասվածքների ամենատարածված պատճառը արագության գերազանցումն է։ Անցյալ տարի արագության գերազանցման համար ավելի քան մեկուկես միլիոն տուգանք է սահմանվել։ Արագության գերազանցման մակարդակն ընդհանուր խախտումներով աճել է մինչեւ 41,96 տոկոս», – ասել է Դարախվելիձեն։ 

Մասնավորապես, Վրաստանում փոփոխությունների համաձայն, արագությունը 15-40 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանքը 50-ից կբարձրացվի մինչեւ 100 լարի։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական