Միջազգային

Ուիթքոֆֆը չի հանդիպի ո՛չ Զելենսկու, ո՛չ էլ Երմակի հետ

Ուիթքոֆֆը չի հանդիպի ո՛չ Զելենսկու, ո՛չ էլ Երմակի հետ

Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆի այսօր Թուրքիայում նախատեսված հանդիպումը չեղակրվել է։

«Ակնկալվում էր, որ Ուիթքոֆֆը չորեքշաբթի օրը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում, բայց նա հետաձգեց իր ուղևորությունը, հայտնում են Ուկրաինայի և ԱՄՆ պաշտոնյաները»,- գրում է պարբերականը։

The Economist-ն էլ գրում է, որ չեղարկվել են նաև Սթիվ Ուիթքոֆֆի և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բանակցությունները:

Ըստ հրապարակման՝ պատճառը Ուկրաինայում ծագած կոռուպցիոն սկանդալն է, և որ Ուիթքոֆֆը հանդիպում համաձայնեցնելուց առաջ դրա մասին տեղյակ չի եղել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական