Միջազգային

Էփշտեյնի փաստաթղթերը կհրապարակվեն. Կոնգրեսը ևս կողմ է

Էփշտեյնի փաստաթղթերը կհրապարակվեն. Կոնգրեսը ևս կողմ է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ, Դոնալդ Թրամփի նախկին ծանոթ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերը հրապարակելու նախագծին։

Ավելի վաղը Թրամփը ևս կողմ է արտահայտվել այդ թղթերի հրապարակմանը, և հիմա սպասվում է, որ նա կստորագրի օրինագիծը։

Թրամփը նաև մշտապես պնդել է, որ Էփշտեյնի հետ կապերը խզել է 2000-ականների սկզբին՝ ֆինանսիստի առաջին ձերբակալությունից մոտ երկու տարի առաջ։

ԱՄՆ Սենատը առանց քննարկման հաստատել է օրենսդրական նախաձեռնությունը։

Ներկայացուցիչների պալատում կողմ է քվեարկել երկու կուսակցություններից 427 կոնգրեսական, դեմ՝ միայն մեկ հանրապետական։

«Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության մասին օրենք» (Epstein Files Transparency Act) նախագիծը ներկայացվել էր երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։

Շուտով Սենատում դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը առաջարկել է ընդունել փաստաթուղթը առանց քննարկման՝ միաձայն համաձայնության սկզբունքով։ Քանի որ որևէ սենատոր առարկություն չի ներկայացրել, նախագիծն ընդունվել է։

Այժմ այն ուղարկվում է նախագահ Թրամփին, որը կարող է կիրառել վետոյի իրավունքը։

Եթե նախագահը չօգտագործի վետոն կամ Կոնգրեսը կարողանա հաղթահարել այն, ԱՄՆ արդարադատության նախարարությունը պետք է բոլոր ոչ գաղտնի նյութերը՝ փաստաթղթեր, նամակագրություն և քննության տվյալներ։

Անցած շաբաթավերջին Դոնալդ Թրամփը կոչ էր արել հանրապետական անդամներին կողմ քվեարկել՝ նշելով, որ ինքն «ոչինչ թաքցնելու չունի»։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական