Միջազգային

Ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի

Ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի

Տերնոպոլ քաղաքում ավելացել է նոյեմբերի 19-ի գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով տուժածների թիվը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորվել է 37 անձ, որից 12-ը երեխա։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ կան մարդիկ։

Ինչպես նշել է Ուկրաինայի ՆԳՆ, այսօր թշնամու զանգվածային հարվածի տակ են եղել Լվովշչինան, Իվանո-Ֆրանկովսկայան և Տերնոպոլսկայան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական