Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հաղորդում են, որ երկիր ժամանած ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասինը ԱԳՆ-ի և կառավարության աշխատակազմի հետ քննարկելու է Վրաստանի աջակցությունը TRIPP-ին։
«Այցի նպատակն է քննարկել, թե ինչպես Վրաստանը կարող է աջակցել «Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհին» (TRIPP): Տրանսպորտային այս երթուղին արդյունք է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի:
Այսօր առավոտյան դոկտոր Ասկոնասն այցելել է «Սադախլո մոտոր» մաքսային անցակետ, որը մեծամասամբ հաջողվել է կառուցել և կահավորել Միացյալ Նահանգների աջակցությամբ: Այցի շրջանակներում նա կհանդիպի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարական վարչակազմի, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։