Միջազգային

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում ներդրումները կմեծացնի

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում ներդրումները կմեծացնի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը հայտարարել է թագավորության մտադրության մասին՝ ամերիկյան տնտեսությունում ներդրումները 600 միլիարդ դոլարից հասցնել 1 տրիլիոն դոլարի։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

«Պարոն նախագահ, վստահ եմ, որ այսօր և վաղը մենք կհայտարարենք մեր մտադրության մասին՝ այս 600 միլիարդ դոլարը հասցնել գրեթե 1 տրիլիոն դոլարի՝ իրական ներդրումների»,- ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական