ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Axios-ին ասել է, որ հոկտեմբերի 24-26-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է բանտարկյալների հնարավոր փոխանակման հարցը:
Կրեմլը կրկին փորձում է ուղղակի պայմանավորվածությունների հասնել Վաշինգտոնի հետ։
Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆի և Թրամփի թիմի մի շարք այլ ներկայացուցիչների հետ:
Նա բանակցություններն անվանել է կառուցողական, սակայն որևէ պայմանավորվածություն չի ձեռք բերվել։ Այժմ ռուսական բանտերում մնում է ԱՄՆ առնվազն ութ քաղաքացի։