Cloudflare-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր գլոբալ ցանցում տեխնիկական խնդիրներ կան: Ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է խափանման մասին և հետաքննում է միջադեպը, որը «կարող է ազդել ամբողջ աշխարհում մեծ թվով հաճախորդների վրա»:
Համակարգի էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն նոր տեղեկատվության հասանելի դառնալուն պես:
Նշենք, որ հայկական մեդիա տիրույթի մի շարք կայքերում ևս առկա են խափանումներ։
Cloudflare-ը ինտերնետային ծառայություն մատուցող ընկերություն է, որը օգնում է կայքերին լինել արագ, պաշտպանված և մշտապես հասանելի։