Միջազգային

Ստամբուլի ջրամբարներում 57 օրվա ջրի պաշար է մնացել

Ստամբուլի ջրամբարներում 57 օրվա ջրի պաշար է մնացել

Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաք Ստամբուլը սնուցող ջրամբարներում ջրի պաշարները կարող են բավարարվել ընդամենը 57 օր, եթե երաշտը շարունակվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչությունը (İSKİ) երկուշաբթի օրը հայտնել է, որ քաղաքը ջրամատակարարող ջրամբարները լցված են 21%-ով (182.9 միլիոն խորանարդ մետր՝ 868 միլիոնից): Սա վերջին 10 տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշն է, բացառությամբ 2023 թվականի, երբ նույն ամսաթվին ջրամբարները լցված էին ընդամենը 17.6%-ով:

Վարչությունը պնդում է, որ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքը օրական սպառում է մոտավորապես 3.2 միլիոն խորանարդ մետր ջուր՝ կոչ անելով քաղաքացիներին խնայել ջուրը: Գործակալությունը հաշվարկել է, որ այս տեմպերով սպառման դեպքում ջրային պաշարները կբավականացնեն ևս 57 օր՝, եթե չլինեն տեղումներ:

Հոկտեմբերին Օդերևութաբանության գլխավոր վարչությունը (GDME) հայտնել է, որ 2025 թվականի ամառը Ստամբուլում, Իզմիրում և 16 այլ նահանգներում եղել է վերջին 65 տարվա ընթացքում ամենաչորը։ Ապրիլից ի վեր Ստամբուլի ջրամբարների ծավալը կայուն կերպով նվազել է 80%-ից։ Քաղաքը սնուցող 10 ջրամբարներից միայն մեկն է ներկայումս լցված ավելի քան 25%-ով, իսկ դրանցից երկուսը լցված են 5%-ից պակաս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական