Միջազգային

Վրաստանը ավելի է հեռացել եվրոպական ուղուց

Վրաստանը ավելի է հեռացել եվրոպական ուղուց

Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը Euroskop-ին հայտարարել է, որ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրագրողների դեմ Վրաստանի կառավարության բռնաճնշումները խոչընդոտում են երկրի եվրոպական ձգտումներին:

«Սա ցավալի է, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է եվրոպական ուղին։ Այս ձգտումը ուժեղ է և վայելում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների աջակցությունը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և, հատկապես, վերջին ամիսներին, ավելի է հեռացնում երկիրը եվրոպական ուղուց»,- ասել է նա։

Նա կոչ է արել «Վրացական երազանքին» ամբողջությամբ փոխել իր դիրքորոշումը, կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

«Աշխատել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ և ազատ արձակել բանտարկված քաղաքական հակառակորդներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։ Միայն այս դեպքում երկիրը կարող է վերադառնալ իր եվրոպական ձգտումներին։ Հակառակ դեպքում այս գործընթացը կկանգնի»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական