Իրանի կառավարությունը հայտարարել է նոյեմբերի 22-ից Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման մասին. հաղորդում Է India Today-ը: Այսուհետ Հնդկաստանի քաղաքացիներից վիզա կպահանջվի ինչպես Իրան այցելելու, այնպես էլ՝ տարանցման դեպքում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատճառը Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների թվի աճն է:
Քրեական տարրերը հնդիկներին գայթակղել են Իրան՝ խոստանալով օգնել աշխատանքի հարցում, սակայն արդյունքում առևանգել են նրանց և փրկագին պահանջել։
Այսուհետ բոլոր ավիաընկերությունները պետք է ստուգեն Իրան մեկնող ուղևորների մուտքի արտոնագրերի առկայությունը, այդ թվում նաև՝ տարանցմամբ: