Միջազգային

Շոյգուն կարող էր ռումբի զոհ դառնալ

Շոյգուն կարող էր ռումբի զոհ դառնալ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարող է լինել այն պաշտոնյան, որի դեմ, ըստ ԱԴԾ-ի, պլանավորվել է մահափորձ իրականացնել՝ օգտագործելով ծաղկամանում տեղադրված ռումբը: Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»»-ը՝ հղում անելով աղբյուրին: Հրատարակությունը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել:

Նոյեմբերի 14-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է անանուն ռուս պաշտոնյայի դեմ կատարված մահափորձը: Հետախուզական ծառայության տվյալներով՝ հարձակումը, ենթադրաբար, պլանավորվել է ուկրաինական կողմից: 

Ծաղկամանի տեսքով քողարկված պայթուցիկ սարքը նախատեսված է եղել պայթեցնել այն ժամանակ, երբ պաշտոնյան այցելեր Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատուն՝ ազգականի գերեզմանին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական